ԵՄ-ն անվանել է ղարաբաղյան կարգավորման լավագույն մեխանիզմը
Եվրամիությունը Մինսկի խումբը համարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լավագույն պլատֆորմը, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: Այս մասին գրում է Ria-ն։
Ստանոն ավելացրել է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեռ չի ծրագրում այցելություններ տարածաշրջան, բայց «նա միշտ պատրաստ է գնալ այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։