ԵՊԲՀ-ում անցկացվում են առաջին բուժօգնության դասընթացներ
Հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը` Երևանի պետական բժշկական համալսարանում կազմակերպվել է առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից:
ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար, բժիշկ Խաչատուր Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է, թե ինչպես կարելի է ձեռքի տակ եղած հնարավոր միջոցներով արտակարգ իրավիճակներում փրկել տարբեր աստիճանի վնասվածք ստացած քաղաքացիների կյանքը՝ մինչև մասնագիտական բուժօգնության հասնելը։
Նախաձեռնության համակազմակերպիչ, Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի խոսքով՝ դասընթացները կանցկացվեն մի քանի փուլերով՝ հիմնական գիտելիքներից մինչև խորը գիտելիքներ՝ պայմանավորված մասնակիցների քանակից և նրանց մասնագիտական ունակություններից:
«Տարիքային որևէ սահմանափակում չկա, անգամ անչափահասներն ու մեծերն են ցանկություն հայտնել մասնակցելու դասընթացներին: Առաջին բուժօգնության հմտությունների տիրապետելը կարևոր է բոլոր ժամանակներում»,-եզրափակեց Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան