Հովնանյան հիմնադրամը 3 մլն դոլար նվիրատվություն է կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին
Հայաստան համահայկական հիմնադրամին Էդել Հովնանյանից ու «Հիրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամից կատարվել է 3 մլն դոլարի նվիրատվություն։
Նշենք, որ Էդել Մանուկյանը «Birthright Armenia»-ի հիմնադիրն է, որն աջակցում է 21-ից 32 տարեկան սփյուռքի ներկայացուցիչներին գալ Հայաստան՝ փորձ ձեռք բերելու համար։
«Հիրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի առաքելությունն է ֆինանսավորում տրամադրել բարեգործական, կրթական, կրոնական, գիտական, գրական կամ հասարակական անվտանգության նպատակով ծրագրերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան