Արմեն Մուրադյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի տատիկին և մյուս բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անահիտ Ռոբերտովնան՝ Ռոբերտ Աբաջյանի տատիկը, աշխատում է մեր «Հերացի» ավագ դպրոցում, հենց նրա գլխավորությամբ, ուզում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ.
Սիրելի ուսուցիչներ, ձեր կողմից կրթված սերունդն այս պահին կատարում է ամենակարևոր առաքելությունը՝ պաշտպանում է մեր հայրենի հողը և առաջնագծում կանգնած խիզախ զինվորների անսահման հայրենասիրությունն, անկասկած, նաև ձեր անձնուրաց աշխատանքի արդյունքն է:
Փաստ է, յուրաքանչյուրիս գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է մեր Երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում:
Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, և թող` ձեր առաքելությունն իրականացնեք միայն խաղաղ պայմաններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան