Սպասեք լավ լուրերի. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր շփման գծի հարավում եղել է նույնը, ինչ երեկ Մատաղիսում»,-այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այժմ հայտարարված է լիարժեք զորահավաք, և դա բնականոն պրոցես է։
Հարցին, թե այսօր ադրբեջանական ի՞նչ օբյեկտներ են հօդս ցնդել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ միշտ չէ, որ հօդս ցնդեցված օբյեկտների մասին տեղեկատվություն է տրամադրվում, բայց այնպես էլ չէ, որ դա չի իրականացվում։
«Միշտ չէ, որ մարտական գործողությունների մանրամասները պետք է հայտնել։ Այնպես որ, սպասեք լավ լուրերի։ Միևնույն է, հաղթելու ենք»,- նշեց նա։