Պեսկով. Վլադիմիր Պուտինը չի պլանավորում բանակցել Ալիևի ու Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ հստակ ծրագրեր չունի բանակցելու Ադրբեջանի ու Թուրքիայաի նախագահներ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ԼՂ հակամարտության թեմայով։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ միաժամանակ ավելացնելով, որ տարածաշրջանում պատերազմ է ընթանում, իրադարձություններն արագ են զարգանում, կանխատեսումներ անելը դժվար է։
«Եթե դա անհրաժեշտ լինի, ոչ մի կասկած չկա, որ նախագահ Պուտինը կքննարկի այդ թեման իր գործընկերների հետ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ալիևի ու Էրդողանի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ հարցերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա