
Պեսկովը տեղեկություն չունի Երևան ժամանած ինքնաթիռից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի տիրապետում տեղեկությունների այն մասին, որ հատուկ թռիչքային ջոկատի «Ռոսիա» օդանավը ժամանել է Երևան։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Ես չեմ տիրապետում նման տեղեկատվության»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ով և ինչու է մեկնել Երևան այս ինքնաթիռով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը հաստատել է՝ թիվ մեկ ինքնաթիռի ժամանաման լուրը, այլ տեղեկություններ չի հրապարակել։
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր: