Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան ՀՀ կողմից. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող կեղծ տեղեկատվության վերաբերյալ.
«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով:
Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որևէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երևակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրև թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում:
Այս շարքից է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի խորքում գտնվող բնակավայրերին հարված հասցնելու մասին վերջին ժամերին տարածված ապատեղեկատվությունը:
Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին:
Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաև հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար:
Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են
- ՊՆ խոսնակ. Հերթական սուտը վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում
- Ադրբեջանը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել. ՊԲ
- ՀՀ ՊՆ. Լուրերը, որ Հայաստանի տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է
- Ցավոք, Բրյուսելում ոմանք թերագնահատում են Էրդողանի նեոօսմանիզմը. ԵԽ պատգամավորներ
- ՊԲ-ն Մատաղիսի վերաբերյալ թշնամու հայտարարությունները հերքող տեսանյութ է հրապարակել
- Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտին և Մարտակերտին. ՀՀ ԱԳՆ
- ԱԳՆ. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու
- Արցախի ԱԳՆ. Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
- Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
- Ադրբեջանի հարձակումները իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցությամբ. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին