Ֆրեզնոյում հայերի հավաքը՝ հայ-ադրբեջանական հակամարտության վրա ուշադրություն հրավիրելու համար
Կիրակի օրը Ֆրեզնոյում հայերը ցույց են անցկացրել՝ փորձելով ուշադրություն հրավիրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ սանձազերծած պատերազմին։
Ցուցարարները հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց հերթական հարձակումը, և այն գրեթե վերածվեց համատարած պատերազմի։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ֆրեզնոյի քաղաքապետարանի դիմաց, այնուհետև տեղափոխվել են Ռիվեր Պարկ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինվորներին և խաղաղության կոչ անելով:
«Մենք արդեն ունենք 201 զոհված զինվոր: Նրանք մեր հերոսներն են», «Նրանք պաշտպանում են մեր սահմանները», հայտարարում էին հավաքի մասնակիցները։
Հավաքի մասնակից Սամվել Ղազարյանը նշել է, որ հավաքվել են աջակցություն ցույց տալու զոհված զինվորներին ընտանիքներին, առաջնագծում ներկայումս կռվող զինվորներին։
Ինչպես գրում է yourcentralvalley-ն, նման միջոցառումներ նախատեսվում են Ֆրեզնոյում ամբողջ շաբաթվա ընթացքում՝ ուշադրություն հրավիրելու հակամարտության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան