Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են իրենց նշանակետերը. ՊՆ ներկայացուցիչ
«Ընդհանուր առմամբ, ռազմաճակատում գիշերը հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են: Վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ»,- ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ:
«Մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Նույն ժամանակ ինտենսիվորեն Ադրբեջանի Զինված ուժերը սկսել են հրթիռակոծել Ստեփանակերտը: Տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Նա նշեց, որ քիչ առաջ ադրբեջանական կողմից ապատեղեկտվություն տարածվեց, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը:
«Ապատեղեկատվություն է, տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որևէ ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից է կիրառվում տվյալ հրթիռային հարձակումները, հարց է՝ հայաստանյան հատվածից է, Արցախից, թե այլ պատերազմի մասին է տեսանյութը:
Շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ ուղղակի կամ անուղղակի ճանաչում են Հայաստանի մաս: Արդեն որերորդ անգամ է այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին վերսկսել է հարձակողական գործողությունները. ՊՆ
- Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ՊՆ խոսնակ
- ՊՆ խոսնակ. Մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են
- ՊՆ խոսնակ. Հերթական սուտը վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում
- ՀՀ ՊՆ. Լուրերը, որ Հայաստանի տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է
- Արցախի ՊՆ. Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության
- Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր
- ՊՆ. Կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կամ քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան