Թշնամին այսօր մոտավորապես 200 և ավելի զոհ է տվել միայն հարավային ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը նախ և առաջ սկսել են մասսայական հրթիռակոծել Արցախի բնակավայրերը։ Համապատասխան տեսանյութերը մենք հրապարակեցինք»,- այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Արցախի ՊԲ-ի զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս ադրբեջանական նման գործողություններին, սակայն թիրախավորում են զուտ ռազմական օբյեկտները, զորքերն ու զորախմբերը։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր այն մեղադրանքները, որոնք ուղղված են հայկական կողմին, ապատեղեկատվություն են և ոչնչով հիմնավորված չեն։ Այսօր առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել էր լայնածավալ հարձակման փորձ՝ կիրառելով մեծաթիվ ուժեր։ Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունները փորձեցին հերթական անգամ ամրագրել հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու տեսանյութերով և այլ «ապացույցներով»։ Դա այն օրինակն է, որ փոքրիկ ու ժամանակավոր հաջողթյունները նրանք փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ։
Մեր զորքերը մարտավարական գրագետ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել։ Այսօր մոտավորապես 200 և ավելի զոհ են տվել միայն հարավային ուղղությամբ։ Եվ հիմա թող փորձեն նույն կերպ իրենց հաջողությունները ցույց տալ։ Այսօրվա ընթացքում թշնամին հետ է շպրտվել բավականին մեծ կորուստներով։ Այս պահին ցավոք չեմ կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ՝ հակառակորդի կորուստների մասին, բայց վաղվա ամփոփման ժամանակ արդեն կներկայացնենք ընդհանուր պատկերը»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին.Շուշան Ստեփանյան
- ՊՆ խոսնակ. Խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան