05.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 1054 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Առողջացել է 38 մարդ: Մեկ օրում մահացել է 7 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 57 (տղամարդ), 72 (կին), 54 (տղամարդ), 83 (տղամարդ), 73 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52677 դեպք, որոնցից 44710-ն` առողջացած, 984-ը` մահվան ելքով: Եվս 302 մարդ մահացել է, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 308019 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան