Չեղյալ են հայտարարվել Իրան-Թուրքիա բոլոր չվերթները
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը կիրակի օրը հայտարարել է, որ տեղական բոլոր ավիաընկերությունների և Turkish Airlines-ի չվերթները Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Թուրքիա չեղարկվում են՝ մինչև հետագա ծանուցումը:
Ինչպես գրում է Mehr գործակալությունը, իրանական ավիաընկերությունների դեպի Թուրքիա չվերթների վերսկսումից ընդամենը մի քանի օր անց այս երթուղով թռիչքները կրկին դադարեցվեցին:
Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են կատարել միայն «վերադարձի թռիչք», և երկու երկրների ավիաընկերությունները միայն դատարկ թռիչք են կատարում՝ COVID-19-ի տարածման պատճառով Իրանի և Թուրքիայի քաղաքացիներին վերադարձնելու համար:
Որպես թռիչքները չեղյալ հայտարարելու հիմնական պատճառ նշվում է կորոնավիրուսային հիվանդության տարածվածության աճը և համաճարակի անբարենպաստ ազդեցությունները նվազեցնելու ջանքերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին