
Հիմնադրամին փոխանցվող գումարներն արագորեն ավելանում են
Հայաստան համահայկական հիմնադրամին վերջին մեկ ժամում փոխանցված գումարն ավելացել է ավելի քան երեք մլն դրամով։
Ժամը 22:23-ի դրությամբ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» #ArtsakhStrong խորագրով համազգային դրամահավաքի շրջանակում հավաքված գումարը կազմում է 46 մլն 697 հազար 723 դոլար։
Մոտ մեկ ժամ առաջ՝ ժամը 21։22-ի դրությամբ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» #ArtsakhStrong խորագրով համազգային դրամահավաքի շրջանակում հավաքված գումարը կազմում էր 46 մլն 154 հազար 241 դոլար։
Բացի ավելի վաղ հրապարակված հաշվեհամարներից այսօր ժամը 21-ից մեկնարկել է ֆլեշմոբ, 8000 կարճ համարին ուղարկում են ցանկացած հաղորդագրություն, կատարում 1000 դրամ հանգանակություն, ապա լուսանկարը հրապարակում են սոցիալական ցանցերում։