
Էլթոն Ջոն․Հայաստանն ու Արցախը ազերի-թուրքական հարձակման տակ է
Հայաստանի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիային է անդրադարձել աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը։
Թվիթերում նա տարածել է կարմիր շրջանակն ու գրել, որ միանում է մյուսներին, քանի որ ցանկանում է խաղաղություն հայերի համար` #PeaceForArmenians հեշթեգով։
«2018թ-ի մայիսին ես այցելեցի այս գեղեցիկ երկիր և տեսա հայերի կողմից ինձ ցուցաբերված բարությունն ու մարդասիրությունը։
Այժմ Հայաստանն ու Արցախը ազերի-թուրքական հարձակման ագրեսիայի տակ է։ Թիրախավորվում են քաղաքացիները, և կան զոհեր երկու կողմերից։
Հայերը լավ մարդիկ են ու նրանք արժանի են կայուն խաղաղության` պատմական հալածանքների տարիներից հետո»,- գրել է Էլթոն Ջոնը։