Յուրա Ալավերդյանը խոցել է 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա, Էդգար Մարկոսյանը՝ 10 տանկ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ԱՀ պաշտպանության բանակի երևանաբնակ զինծառայողներ Յուրա Ալավերդյանի ու Էդգար Մարկոսյանի ընտանիքներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Ոսկե արծիվ» շքանշանի արժանացած երևանցի տղաների ընտանիքի անդամները լրահոսից են տեղեկացել իրենց որդիների սխրանքի մասին: Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր զավակներ լույս աշխարհ բերելու և դաստիարարակելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ առաջնագծի հաղթական ոգին ապահովվում է հենց նրանց սխրանքների օրինակով:
Յուրա Ալավերդյանը Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա: Էդգար Մարկոսյանը՝ 10 տանկ:
Էդգար Մարկոսյանի մայրն ուսուցչուհի է և այսօր էլ շարունակում է իր որդու օրինակով կրթել հայրենիքի նվիրյալ սերունդ:
Ալավերդյանների ընտանիքում էլ վստահ են, որ քաջարի հայորդիների կենաց ու մահու պայքարի արդյունքը լինելու է մեր հաղթանակը:
Հարակից հրապարակումներ`
- Կատարած սխրանքների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով
- Արցախի հերոսի՝ Դավիթի մայրը երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է
- Եվս մի հերոսական դրվագ
- Ռազմաճակատում մեր զինծառայողներն առանց չափազանցության սխրանքներ են գործում. Տիգրան Աբրահամյան
- Առաջնագծում ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան