Ախալքալաքում զորակցության հավաք կանցկացվի
Հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա զորակցության հավաք: Ջավախքցիները խաղաղ ցույց և քայլերթ կանցկացեն՝ ի զորակցություն Արցախի ու հայ զինվորի:
Jnews-ի հետ զրույցում երիտասարդները նշում են՝ Ջավախքն Արցախի կողքին է: Այս օրերին երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայում Ղարաբաղին տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերելու համար:
«Այսօր մեր պարտքն է հայրենիքի սահմանները պահող զինվորի թիկունքին կանգնել: Մենք ամեն կերպ պետք է մեր ձայնը բարձրացնենք, և զորակցությունը հայտնենք մայր հայրենիքին»,- ասել է խաղաղ հավաքի կազմակերպիչներից մեկը:
Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցիխեում և Ծալկայում արդեն մի քանի օր է դրամահավաք է իրականացվում, ինչպես նաև՝ պարեն, տաք հագուստ, դեղորայք և այլն: Ախալքալաքից արդեն տաս բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան:
Ախալքալաքում դրամահավաքի կազմակերպիչ երիտասարդներից մեկի խոսքով, բավականին մեծ գումար է հավաքվել, որը կհայտարարեն վաղ լայնամաշտաբ հավաքի ժամանակ:
«Մի օր հետաձգեցինք գումարի փոխանցումն ու ամփոփումը, քանի որ մի քանի գյուղ այս օրերին կարտոֆիլ է վաճառում, որպեսզի գումար նվիրաբերի: Բացի դրանից Ռուսաստանից են ուղարկում, անընդհատ զանգում են և ասում, որ սպասենք: Այսօր գումարի մասին կլռեմ, բայց կասեմ, որ ահռելի գումար է հավաքում, թող անակնկալ մնա: Բոլորին կոչ եմ անում վաղը մասնակցել խաղաղ հավաքին, այդպիսով մեր զորակցությունը հայտնենք մեր եղբայրներին: Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի հաղթենք առաջնագծում»,- ասել է կազմակերպիչներից մեկը:
«Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսով զորակցության խաղաղ հավաք կանցկացվի Ախալքալաքի մարզադաշտում, որից հետո ներկաներով քայլերթով կհասեն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ միասնական աղոթք և մոմավառություն կկատարվի:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Հոգեհանգստյան կարգ Ախալքալաքում՝ ի հիշատակ Արցախում օրերս զոհված Ջավախքի որդիների
- Արցախի դրոշը Էվերեստի գագաթ հասցրած հայուհին Ջավախքում է
- Զորակցության քայլերթ՝ Ջավախքում
- Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
- Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան