Արաբական լիգայի ղեկավար. Կովկասում Թուրքիայի ռազմական միջամտությունները լավ ավարտ չի ունենա նրա ու իշխանության համար
Արաբական լիգայի ղեկավարը նախազգուշացնում է Թուրքիային՝ Կովկասում և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածության աճի հարցում իր դերի կապակցությամբ՝ ասելով, որ «դա լավ չի ավարտվի» տարածաշրջանային տերության համար: Այս մասին գրում է Arab News-ը։
«Թուրքիան տարածաշրջանային ու գերտերությունների հետ մի շարք տարաձայնությունների այնպիսի աստիճանի հետ է բախվում, որ այն լավ չի ավարտվի նրա ու նրա իշխանության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական միջամտություն է ունենում Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում։ Էրդողանը նաև խառնվեց Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև, բախվեց Հունաստանին և Կիպրոսին ու հարձակվեց Միջերկրական ծովի արևելյան մասի գազային տարածքներ, ինչը ստիպեց Ֆրանսիայի նման մեծ ու ազդեցիկ երկրին կործանիչներ ու ավիակիր ուղարկել Կիպրոս։ Բոլորն այժմ Էրդողանին ասում են, որ իր գործողությունները հետևանքներ կունենան», - ասել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հեռուստատեսությամբ։
Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը նաև անհանգստություն է հայտնել, որ սիրիացի վարձկաններ են օգտագործվում Հայաստանի դեմ Ադրբեջանից կռվելու համար։
«Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններին Էրդողանն օգտագործում է Թուրքիայի հետ կապ չունեցող դեպքերում», - ասել է Աբուլ Գեյթը:
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծվել է իրավիճակ, երբ մեկ գծի վրա երևում են ընդհանուր շահեր ՀՀ-ի ու արաբական երկրների միջև. Արմեն Պետրոսյան
- Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ