Արցախի հերթական հերոսների անունները հնչեցին ողջ ռազմաճակատում
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից հայնում են, որ հոկտեմբերի 4-ին բանակի մարտական կառավարման կենտրոնում, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է իր հերթական հրամանագրերը, որոնց համաձայն «Արցախի հերոս» բարձրագույն կոչման են արժանացել փոխգնդապետ Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու), գնդապետ Սերգեյ Սլավի Շաքարյանը, ավագ սերժանտ Յուրա Հայկարամի Ալավերդյանը, սերժանտ Էդգար Էդվարդի Մարկոսյանը, շարքային Դավիթ Լյովայի Գրիգորյանը:
Հրամանագրերի հրապարակման արարողությանը հաջորդել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը, որը ռադիոկապի միջոցով ունկնդրելու հնարավորություն են ունեցել ճակատային գծի բոլոր ուղղություններում մարտնչող զինվորականները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին