Արցախի հերոսի՝ Դավիթի մայրը երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է
Ֆիզուլիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ խոցած հերոսի մայրը երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է։ Շարքային զինծառայող, սարդարապատցի Դավիթ Գրիգորյանը Արցախի հերոս է:
Արցախի հերոսի տուն այցելել է Para TV-ի նկարահանող խումբը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:
«Ես այգու մեջ խաղողի էի քաղում, մնաց մի արկղ։ Ասեցի՝ սպասի գնամ լրաբերը լսեմ ու գամ։ Լրաբերը միացրերի ու նախագահը խոսաց։ Առաջին անունը տվեց՝ Դավիթ Լյովայի Գրիգորյան։ Վայ, ուրախությունից քիչ մնաց տան մեջ գժվեի։ Ու սկսկեց զանգը զանգը հետևից։ Մենակ ես էի, հելա զանգեցի բոլորին՝ մորը, հորքուրին, աչքալուսանք տվեցի։ Թող բոլոր մայրերը չոր աչքով դիմավորեն իրենց որդիներին»,- պատմում է Դավիթի տարեց բարեկամուհին։
Դավիթի մայրը չի կարողանում նկարագրել զգացմունքները։ Հպարտությունն ու ուրախությունը, տխրությունը միախառնվել են։ Զանգել է երկրից դուրս գտնվող ամուսնուն, Դավիթի հայրն էլ հուզվել ու խոսել չի կարողացել։
«Չգիտեի, որ առաջնագծում է։ Մի անգամ սխալմամբ հարցրեցի՝ որտեղ ես, անջատեց։ Էսօր եմ իմացել, որ այնտեղ է»,- պատմում է մայրը։
Հարակից հրապարակումներ`
- Եվս մի հերոսական դրվագ
- Արցախի հերթական հերոսների անունները հնչեցին ողջ ռազմաճակատում
- Արցախի հերոս Շաքարյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը հաղթանակներ էր գրանցում
- Իմ հրամանագրով հինգ զինծառայողի շնորհվել է «Արցախի հերոսի» կոչում. Արայիկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան