ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Հայտարարությունը ներկայացված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը։
Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են եղել ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում` ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս, և այդպիսի հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը։
Հղում անելով ՄԽ համանախագահ երեք երկրների առաջնորդների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադար հաստատել:
Համանախագահ երկրները վճռական են տրամադրված լիարժեք իրականացնել այն մադնադը, որ վստահված է նրանց ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից, Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։
Այդ մանդատին համապատասխան, նրանք կշարունակեն հետևողականորեն ակտիվացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ պարտավորվել վերսկսել կարգավորման գործընթացը՝ հիմնվելով առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Վլադիմիր Պուտինը չի պլանավորում բանակցել Ալիևի ու Էրդողանի հետ
- Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
- ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
- Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան նամակ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին
- Ղարաբաղում խաղաղապահների հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Փաշինյան
- Պուտինն ու Փաշինյանը մտահոգված են օտարերկրյա գրոհայիններով
- Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան