Իրանը «պլան է մշակել»՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծման համար
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ երկիրը պատրաստել է ծրագիր՝ վերջ տալու Հայաստանի և Ադրբեջանի տասնամյակների հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ։ Այս մասին գրել է Mehr գործակալությունը։
Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին հյուսիսարևմտյան սահմանի մոտ և կապի մեջ է երկու կողմերի հետ էլ:
«Հակամարտության սկսման օրվանից Իրանը երկու կողմերին էլ ասել է, որ տասնամյակների վեճը լուծելու համար ռազմական լուծում չկա: Կրկին հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և գրավյալ քաղաքներից ուժերը դուրս բերելու անհրաժեշտությունը, մենք շեշտում ենք, որ համապարփակ քաղաքական երկխոսության մեկնարկի համար պետք է արագ դադարեցվի ռազմական բախումը:
Իրանն այս ուղղությամբ մանրամասն ծրագիր է պատրաստել՝ հիմնվելով վերոնշյալ շրջանակի վրա, և այն իրականացվելու է ինչպես կողմերի, այնպես էլ տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցության միջոցով», - ավելացրել է խոսնակը։
Հորդորելով երկու կողմերին անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել՝ նա ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ ագրեսիա իր հողի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Չեղյալ են հայտարարվել Իրան-Թուրքիա բոլոր չվերթները
- Իրանի խորհրդարանի անդամներն այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման
- Քաղաքագետ. Իրանում ադրբեջանցիների զանգվածային ցույցեր են սկսվել
- Իրանը նախազգուշացնում է հակամարտող կողմերին իր սահմանների խախտման անթույլատրելիության մասին
- Իրանի հյուսիսային շրջաններում ընկել է մոտ 20 արկ
- Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ
- Զարիֆ․ Մենք պատրաստ ենք բանակցությունների անցկացման համար մատուցել բարի ծառայություններ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին