Լեհ պատգամավորն աշխատավարձը կնվիրաբերի Ադրբեջանի հարձակումներից տուժածների կարիքների համար
Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակն իր մեկ ամսվա աշխատավարձը կնվիրաբերի Ադրբեջանի հարձակումներից տուժածների կարիքների համար։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Հաշվի առնելով Հայաստանում վերջին իրադարձություններն ու նաև քաղաքացիական խմբերի վրա ադրբեջանական կողմի մշտական հարձակումները, որտեղ նաև լեհական փոքր համայնք կա, որպես արտասահմանում լեհերի հետ հաղորդակցության հանձնաժողովի անդամ, պարտավորված եմ զգում նվիրաբերել լեհական խորհրդարանից սեպտեմբերի համար ստացած իմ ամբողջ աշխատավարձը՝ ձեռք բերելու առաջին անհրաժեշտության ապրանքներ մարտերի գոտում գտնվող կարիքավոր մարդկանց համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան