Կանադան կասեցրեց Թուրքիա զինամթերքի արտահանումը․ Կանադայի ԱԳ նախարար
Կանադայի վարչապետ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կասեցրել է Թուրքիա զենքի արտահանման համապատասխան թույլտվությունները։ Այս մասին թվիթերում գրել է ԱԳ նախարարն ու կոչ արել ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ բռնությունը դադարեցնելու և խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:
Շամպայնի համապատասխան հայտարարության մեջ ասվում է, որ վերջին մի քանի օրերին որոշակի պնդումներ էին արվում, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում։
«Այս պնդումներն իմանալուց հետո ես անմիջապես հրահանգեցի հետաքննել դրանք։ Կանադայի արտահանումների վերահսկման ռեժիմին համապատասխան և շարունակվող ռազմական գործողությունների պատճառով՝ ես կասեցնում եմ Թուրքիա զենքի արտահանման համապատասխան թույլտվությունները՝ ժամանակ տալու իրավիճակի հետագա գնահատման համար։
Կանադան շարունակում է անհանգստացած լինել Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությամբ, որի արդյունքում ռմբակոծվում են համայնքներն ու լինում են քաղաքացիական զոհեր։
Մենք կոչ ենք անում անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու տեղում ու վերահաստատում, որ հակամարտության խաղաղ, բանակցված լուծմանն այլընտրանք չկա»,-ասվում է վարչապետի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա