Ադրբեջանն օգտագործում է տարբեր տեսակի ԱԹՍ-ներ․ՀՀ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներն ամփոփվել են զեկույցում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների թիրախային հարձակումների վերաբերյալ՝ որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ։ Զեկույցն ուղարկել ենք միջազգային կառույցներին ու լրատվամիջոցներին, Հայաստանի պետական մարմիններին, այդ թվում՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին»,- գրված է ՀՀ ՄԻՊ-ի էջում։
Զեկույցում մասնավորապես նշված է, որ Ադրբեջանն օգտագործում է տարբեր տեսակի ԱԹՍ-ներ՝ որպես քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ ու առանց տարբերակման (indiscriminate) հարձակման միջոցներ: Այդ հարձակումները ինտենսիվ են և անընդհատ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան