ՀՀ զբոսաշրջության կոմիտեն դիմել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կոչով դիմել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը, որում մասնավորապես նշված է․
«Դիմում ենք ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը (UNWTO), որն օժտված է աշխարհում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ խթանելու առաքելությամբ:
Վկայակոչելով Կազմակերպության հիմնարար նպատակները, այն է՝ «զբոսաշրջության խթանում և զարգացում՝ ի նպաստ տնտեսական զարգացման, միջազգային փոխըմբռնման, խաղաղության, բարեկեցության, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ու ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ պահպանման ու համամարդկային ՀԱՐԳԱՆՔԻ՝ անկախ ազգությունից, սեռից, լեզվից կամ կրոնից», կոչ ենք անում միջազգային հանրությանը դիմել համապատասխան ուղերձով։
Արցախ աշխարհը համամարդկային հարստություն է , որը պետք է բացահայտել, պահպանել և շարունակ հիանալ իր անսպառ մշակութային, պատմական, բնական և մարդկային ժառանգությամբ։
ԱՅՍՕՐ յուրաքանչյուր ԲԱՌ վճռորոշ է, իսկ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ անդառնալի հետևանքներ կարող է թողնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան