Հայաստան-Ալբանիա հանդիպումը չի կայանա
Հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Չեղարկվել են նաև Հայաստան-Ալբանիա հանդիպման հետ կապված բոլոր մեդիա միջոցառումները:
«ՈՒԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս:
ՈՒԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:
Ավելացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան-Ալբանիա և Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈՒԵՖԱ».- հայտնում են ՀՖՖ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Ալբանիա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
- ՀՖՖ-ն կոչ է անում դատապարտել ռազմատենչության բոլոր դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան