Հայաստանի ՄԻՊ-ն ահազանգում է հումանիտար աղետի սպառնալիքի մասին
«Լեռնային Ղարաբաղում լրագրողների ու հատկապես միջազային լրագրողների թիրախավորումը ու նրանց վրա հարձակման պատասխանատվությունը դրվում է միմիայն Ադրբեջանի վրա, քանի որ նրանց նկատմամբ հարձակումները չեն իրականացվել ոչ Արցախի, ոչ էլ Հայաստանի զինված ուժերի կողմից»։ Տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պետական մարմինների այն հայտարարությանը, որ լրագրողների վիրավորվելու պատասխանատվությունը պետք է դրվի հայկական կողմի վրա։
«Ոչ, պատասխանատվությունը չի կարող դրվել ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի վրա»,-պնդումը կրկնեց Թաթոյանը։
ՄԻՊ-ը նաև հայտարարեց, որ տարբեր ապացույցներով հիմնավորված փաստ է Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործումը։
«Վարձկանների օգտագործումը տարբեր նպատակներով համարվում են հանցագործություններ, ավելին, ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն, դրանք կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանտվության։ Ավելին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բանաձևով հատուկ ամրագրված է այդ վարձկանների օգտագործման արգելքը այն դեպքքում, երբ դրանք օգտագործվում են ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման խոչընդոտելու նպատակով։ Դրանք համարվում են սպառնալիք խաղաղությանը, անվտանգությանն ու մարդու իրավունքներին»,-ասաց ՄԻՊ-ը։
Օմբուդսմենը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի կողմից հնչող ատելության ու սպանության կոչերին՝ էթնիկ հայերի նկատմամբ։
«Ատելությունն ու ատելության խոսքը միշտ են եղել, բայց սեպտեմբերի 27-ից սկսկած այն առավել համակարգված բնույթ է կրում, այն հատկապես դրսևորվում է սոցիալակն ցանցերում, խոսքը վերաբերում է բռնություն ու այլ բաներ պարունակող տեսանյութերի տարածելուն, բռնություն պարունակող նյութերի հրապարակմանը։ Այս պարագայում ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է ահաբեկչական մեթոդները խրախուսող քաղաքականության մասին և իհարկե, էթնիկ հիմքոց զտումների մասին»,-ասաց Արման Թաթոյանն ու ավելացրեց, որ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի, մարդու միջազգային իրավունքերի լայնածավալ կոպիտ խախտումներին։
Դրանց վերաբերյալ հավաքած փաստերն ու ուսումնասիրություններն ուղարկվում են միջազգային կառույցներին։ Արման Թաթոյանն ընդգծեց՝ շատ կարևոր է միջազգային կազմակերպությունների դերը, պետք չեն բաժակաճառերի ոճով կոչեր, պետք են կոնկրետ գործողություններ ու քայլեր։
«Այլևս ելույթներով, կոչերով կամ անհասցե հայտարարություններով հնարավոր չէ նմա երևույթները կանխել, դրանք կարող են այս խորքային խախտումները կարող են հանգեցնել հումանիտար աղետի և արդեն հանգեցնում են»,-ասաց Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան