Հայաստանում ֆրանսիական կրթահամալիրը պատրաստ է ընդունել արցախցի երեխաներին
Հայաստանում ֆրանսիական կրթահամալիրը պատրաստ է ընդունել արցախցի երեխաներին։ Կրթահամալիրի տնօրեն Ադել Շեկիրի անունից տարածվել է հայտարարություն։
«Այս սարսափելի իրավիճակում, որին բախվել է Հայաստանը և հայերը, ովքեր քաջորեն և վճռականորեն պաշտպանում են իրենց տուժած տարածքները, ես, որպես Հայաստանի Ֆրանսիական կրթահամալիրի տնօրեն, մանկավարժական թիմի հետ միասին, հայտնում եմ մեր կարեկցանքը այս լուրջ հակամարտությունից տուժած ընտանիքներին։ Տվյալ համատեքստում, կայացրել եմ որոշում կրթահամալիր ընդունել Լեռնային Ղարաբաղից տեղափոխված ընտանիքների երեխաներին։
Ուսուցիչները, աշակերտները և իրենց ծնողները պատրաստ են կազմակերպել ընդունելությունը, ներառյալ, եթե հարկավոր է, շաբաթ և կիրակի օրերին։
Մնում եմ ուշադիր անհրաժեշտ կրթական գործողություններին, որոնք Անատոլ Ֆրանսի անվան Ֆրանսիական կրթահամալիրը կարող է կազմակերպել»,-ասվում է հայտարարության մեջ։
Կրթահամալիրի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին