Ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը. Խոսնակ
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Ցանկանում եմ պարզաբանել, որ ես չեմ հաստատել ՌԴ նախագահին սպասարկող ինքնաթիռի՝ ՀՀ վայրէջք կատարելու մասին տեղեկությունը։ Ես հաստատել եմ, որ հատուկ բորտ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան։ Լրագրողը, ով հրապարակել էր ՌԴ առաջին բորտի մասին հրապարակումը իմ մեկնաբանմամբ, արդեն հեռացրել է այն»:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր՝ չի տիրապետում տեղեկությունների այն մասին, որ հատուկ թռիչքային ջոկատի «Ռոսիա» օդանավը ժամանել է Երևան։
Ավելի վաղ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը տեղեկություն չունի Երևան ժամանած ինքնաթիռից
- ԱԳՆ. Հայաստան են այցելում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան