ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր տարածած հայտարարությունն անմիջապես աչքի է ընկնում անհասկանալի չեզոքությամբ. Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր տարածած հայտարարությունն անմիջապես աչքի է ընկնում անհասկանալի չեզոքությամբ, որն, անշուշտ, այս պահին միայն ու միայն ադրբեջանահաճո է:
Հատկապես զարմանալի է, որ որևէ հիշատակում չկա երրորդ կողմերի և վարձկան ահաբեկիչների մասին, ինչը համանախագահ երեք երկրներից առնվազն երկուսի մոտ կարծես տարակուսանք չի առաջացրել:
Պատրաստվում եմ արդեն որերորդ հերթական հարցմամբ դիմել միջազգային տարբեր հարթակներում իմ գործընկերներին, մարդկանց, ովքեր քաջ ծանոթ են հակամարտության ողջ պատմությանը՝ արդյո՞ք այս չեզոքությունը ուղղորդելու է մեզ դեպի խաղաղություն և պատմական արդարության հաստատում:
Ժամանակն է ճանաչե՛լ Արցախի Հանրապետության անկախությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին