Պարոն Հաջիև Ստեփանակերտի, Հադրութի, ... բնակարանները ռազմական նշանակության թիրախնե՞ր են. ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին՝ գրելով. «Պարոն Հաջիև Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու բնակարանները, գազալցակայանը, փրկարար ծառայության շենքը և այլն ռազմական նշանակության թիրախնե՞ր են»:
Ավելի վաղ Ա.Հովհաննիսյանը գրել էր. «Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։
Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»:
Իսկ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել էր. «Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները. ՊԲ
- Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի. Հովհաննիսյան
- Հնարավորինս լռեցնում ենք Ադրբեջանին, բայց հաշվի առեք՝ նրանց միջոցներն ու ուժերը բավականին մեծ են. Հովհաննիսյան
- Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են իրենց նշանակետերը. ՊՆ ներկայացուցիչ
- Թշնամին վերսկսել է հարձակողական գործողությունները. ՊՆ
- Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ՊՆ խոսնակ
- Ադրբեջանը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ. ՊԲ
- Ադրբեջանը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել. ՊԲ
- Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր
- Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան
- ՊՆ. Ադրբեջանը նորից խփեց Հադրութին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան