Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի. Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։
Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են իրենց նշանակետերը. ՊՆ ներկայացուցիչ
- Թշնամին վերսկսել է հարձակողական գործողությունները. ՊՆ
- Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին. ՊՆ խոսնակ
- Ադրբեջանը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ. ՊԲ
- Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան ՀՀ կողմից. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել. ՊԲ
- Ստեփանակերտում և Շուշիում կան քաղաքացիական զոհեր
- Արցախի նախագահ. ՊԲ-ն չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում
- Արայիկ Հարությունյանի սթափ գործողությունները մտահոգել է Ալիևի վարչակարգի պատասխանատուներին. խոսնակ
- Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կամ քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան
- Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան ՊԲ թիրախները. Արցախի նախագահ
- Ստեփանակերտում կրկին թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները. ՊՆ ներկայացուցիչ
- Քաղաքացիական բնակչության շրջանում մարդու իրավունքների լայնածավալ, դաժան, համակարգված և դիտավորյալ խախտումներ. զեկույց
- Կարմիր խաչ. Քաղաքացիական անձինք կրում են բռնության ուժգնության ծանրությունը
- Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան