ՊՆ խոսնակ. Մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.
Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Արցախի ՊՆ-ն երեկ ուշ երեկոյան հայտնել էր, որ երեկվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել էր լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Հերթական սուտը վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում
- ՀՀ ՊՆ. Լուրերը, որ Հայաստանի տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է
- Արցախի ՊՆ. Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության
- ՊՆ. Կտրականապես զերծ մնալ մարտական գործողությունների վերաբերյալ հեռախոսային քննարկումներից