Լավրովը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը
Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որի ընթացքում շարունակվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը: Այս մասին գրում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։
Ս. Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ:
Ռուսական կողմն ընդգծել է շուտափույթ կերպով կրակի դադարեցման անհրաժեշտությունը:
Նշվել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ հիմնվելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:
Ս. Լավրովը հաստատել է պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարների կողմից Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության է պատրաստվում.Լավրով
- Լավրովն ու Զարիֆը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ
- Բորելն ու Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
- Մնացականյաը և Լավրովը անընդունելի են գնահատել արտատարածաշրջանային երկրների քայլերը տարածաշրջանում
- Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ
- Կայացել է Լավրով-Մնացականյան հեռախոսազրույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան