Վարդան Ոսկանյան․ Հատկապես երեկվանից ուժեղացել են ճնշումները թալիշների նկատմամբ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բաքվի բռնապետի գավառամիտ քարոզչական մեքենան երեկ «թատերականացված» թաղման արարողության կադրեր էր տարածել, որի ընթացքում մի քանի տասնյակ իբր թալիշներ պաստառի վրա գրառմամբ վստահեցնում էին իրենց հավատարմության մասին։
Խնդիրն այն է, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում «թալիշ» ցեղանվան գործածությունը պաստառների և ցուցանակների վրա փաստացիորեն արգելված է շատ վաղուց։
Համեմատաբար վերջերս հատկապես աղմկահարույց էր թալիշական բնակավայրերից մեկում «Թալիշ» ցուցանակով սովորական խանութի փակումը և դրա անվանափոխումը։ Մինչդեռ երեկ թաղման թափորը տանում էր «թալիշ» բառը պարունակող պաստառ, որն, ի դեպ, երկիմաստ էր։
Իրականում, ըստ հենց թալիշաբնակ տարածքներից ստացվող հստակ տեղեկատվության, հատկապես երեկվանից ուժեղացել են ճնշումները թալիշների նկատմամբ՝ զորակոչից խուսափելու պատրվակով»։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմեց Կովկասի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին ու լեզգիներին, ասելով, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել նրանց պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը: Պաշտպանության բանակը, ի նշան բարի կամքի, չի թիրախավորելու թշնամու այն ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Թալիշստանում և Լեզգիստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան