Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի:
Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը
- Լավրովը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը
- Պեսկով. Վլադիմիր Պուտինը չի պլանավորում բանակցել Ալիևի ու Էրդողանի հետ
- Պուտինը Տաջիկստանի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
- Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին