Սա պետք է մեր վերջին կռիվը լինի, որից հետո մեր ժողովուրդն ապրի ճանաչված պետությունում. Առաջնագծից
Առաջնագծում կռվող տղաները վստահ են՝ հաղթելու են, ազգին էլ հույս են տալիս ու վստահեցնում՝ 100 տոկոս լավ է լինելու:
«Ամեն տված հրաման աշխատում ենք կատարել արագ, ճշգրիտ: Ազգին վստահեցնում եմ, որ 100 տոկոս լավ է լինելու շատ կարճ ժամանակում: Թող հանգիստ լինեն, ոչ մի խնդիր չի լինելու»,- ասում է զինվորն՝ առաջնագծից:
Նրա մարտական ընկերները շարունակում են. «Արյունով էլ լինի, պետք է այս հողը պահենք»:
«Թող հանգիստ լինեն, խուճապի չմատնվեն, մեզ մոտ էլ ամեն ինչ լավ է, ոչ մի բանի պակաս չունենք»:
«Ոչ մի հուսահատություն չկա, ամեն ինչ նորմալ է»:
«Ամեն ինչ լավ է լինելու, մեր սրտով է լինելու, հաստատ հաղթելու ենք, հույսը չկորցնել: Տրամարդված ենք՝ ջախջախել թշնամուն»:
«Սա պետք է մեր վերջին կռիվը լինի, որից հետո մեր երեխաները, ժողովուրդը պետք է ապրեն ապահով, անկախ և ճանաչված պետությունում: Ոչ մեկս չենք եկել զոհվելու, եկել ենք կռվելու ու հաղթելու համար»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Տեսանյութը՝ ՊՆ-ի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը վաղ առավոտից կրկին առաջնագծում է եղել. խոսնակ
- Արցախի հերոսի՝ Դավիթի մայրը երեկ է իմացել, որ որդին առաջնագծում է
- Ռազմաճակատում մեր զինծառայողներն առանց չափազանցության սխրանքներ են գործում. Տիգրան Աբրահամյան
- Առաջնագծում ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն. Արայիկ Հարությունյան
- «Էսօր մենք անում ենք անհնարինը, նամանավանդ առաջնագծում գտնվող տղաները»
- Բարի լույսը` զինվորի պատրաստած ամենահամով սուրճով. Արայիկ Հարությունյան
- Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ
- ՊՆ-ն հրապարակեց «Հովազ-1» դիրքի ավագի սխրանքի մանրամասները
- «Մեծ սխրանք եք գործել». Արայիկ Հարությունյանը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ
- Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք
- «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր. ՊՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան