Այն տպավորությունն էր, որ գեղեցիկ ցուցանակով բեմադրած լուսանկար է. Ռազմական փորձագետ
«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեդ Հաջիևի տարածած լուսանկարին՝ նշեց, որ դրա հրապարակումից հետո սոցիալական ցանցերում նույնիսկ ոչ հայ մի քանի օգտատերեր նշեցին, որ այն մի շարք տեխնիկական թերություններ ունի ու կարծիք հայտնեցին, որ այդ նկարը բեմադրած է:
«Օրինակ, հարվածի տեղն էր շատ կոկիկ, ինչը սովորաբար չի լինում հրթիռի հարվածից հետո: Բացի այդ, քանի որ հրթիռի վրա շարժիչ է աշխատում, նրա վրա պետք է լիներ կրակի հետքեր, ինչը չկար և նման մի շարք այլ անհամապատասխանություններ»,- panorama.am-ին հայտնեց ռազմական փորձագետը և հավելեց, որ նկարը տեսնելուց միանգամից այն տպավորությունն է ունեցել, որ այն գեղեցիկ ցուցանակով բեմադրած լուսանկար է:
Վրթանեսյանը նկատեց, որ ադրբեջանական կեղծիքը ոչ միայն քարոզչական նպատակով կարող էր արված լինել, այլ նաև՝ ապատեղեկատվության, որով իբր հայկական ուժերին ցույց տան, որ իրենց թիրախը չեն կարողացել խփել ու արկն ընկել է այլ վայր:
Վերջինս պնդեց, որ Ադրբեջանցիներն են պնդում որ լուսանկարը Մինգեչաուրից է, բայց հնարավոր է լրիվ այլ վայրից էլ լինել:
«Հրթիռի պոչը խցկել էին ասֆալտի մեջ, և ասում էին, թե՝ տեսեք չի պայթել, դրանով Ադրբեջանը իր համար քարոզչական հող է նախապատրաստում, ապագայում Հայաստանի Հանրապետության որոշ օբյեկտներ թիրախավորելու որոշում կայացնելու համար»,- panorama.am-ի հետ զրույցում հայտնեց մյուս ռազմական փորձագետը՝ Հայկ Նահապետյանը:
Հայկ Նահապետյանի խոսքով, նույն վարքագիծը դրսևորվեց պատերազմի սկզբում, երբ Ադրբեջանի զիված ուժերը նախահարձակ կերպով սկսեցին ռազմական գործողությունները Արցախի Հանարպետության դեմ՝ հրապարակավ ասելով, որ իրենք անցնում են հակահարձակման:
«Թեև այն հիմնավորումները, որ նրանք տալիս էին, որևէ տրամաբանությունից զուրկ էին, որովհետև խոցում էին հայկական պաշտպանական զենքերը, մասնավորապես՝ «Օսա-ԱԿ», ռադիոէլեկտրոնային կայաններ և հակաօդային պաշտպանության սարքավորումներ: Իսկ Արցախի ինքնապաշտպանության ուժերը խոցում էին հակառակորդի հարձակողական զենքերը, տանկեր, զրահատեխնիկա, ինքնաթիռ»,- նկատեց ռազմական փորձագետը:
Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հենց Մինգեչաուրի ընտրությունը փորձագետը բացատրեց նրանով, որ այնտեղ կա մեծ էլեկտրակայան:
«Դրանով նրանք ասում են, որ իրենց համար խիստ կարևորություն ունեցող օբյեկտի են հայերը փորձել հարվածել, որը չի ստացվել, հետևաբար իրենց պատասխանը կարող է համարժեք լինել և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող օբյեկտի վրա կարող են հարձակվել»,-նշեց ռազմական փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին.Շուշան Ստեփանյան
- ՀՀ ՊՆ. Լուրերը, որ Հայաստանի տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան