06.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք: Առողջացել է 222 հիվանդ: Մեկ օրում մահացել է 6 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որոնցից 44932-ն` առողջացած, 990-ը` մահվան ելքով: Մահվան ևս 302 դեպք է գրանցվել, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6859 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 05.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- 04.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 571 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- 03.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 543 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է կորոնավիրուսի մասին. Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք
- 02.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- 30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան