Ազնավուրը՝ Մակրոնին. Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որը չի վախենում ճշմարտությունն ասել
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնին ուղղված նամակ է հրապարակել։
Նամակում ասված է.
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Սիրելի՛ բարեկամ, հայ ժողովրդի հավատարի՛մ աջակից,
Վերջին օրերը ցավով ու խոր անհանգստությամբ էին լի ողջ հայ ազգի համար։ Հայ
ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, և, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստիպված
է պայքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են
երկրի սահմանները, սակայն մարտերը թեժ են, և զոհերը՝ բազմաթիվ։
Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որը չի վախենում
ճշմարտությունն ասել, և որի համար մարդկային արժեքները գերակա են: Դուք սա
ապացուցել եք Ձեր ղեկավարման այս ողջ ընթացքում։ Ձեր վերջին ելույթներում Դուք
ևս մեկ անգամ հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ
դահիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատապարտեցիք Թուրքիայի
կեղծավորությունն ու ցինիզմը և նրա մեղսակցությունը Բաքվի
հանցագործություններին:
Այս հակամարտության ընթացքում սիրիացի ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը և գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի և Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝
օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր
սկզբունքները։
Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Խնդրում
եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության - ճանաչելով
Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա
օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական
պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նրանց գործած
հանցագործությունների համար, ինչպես նաև ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝
տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու
նպատակով։
Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական
և ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռնապետության ու
ոճրագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է և իշխանության ծարավը:
Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել»։
Նիկոլա Ազնավուր
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլա Ազնավուրի կոչը պետություններին՝ հաստատուն կոչով կանգնել փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ
- Մակրոնը կողմերին առաջարկել է բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ
- Կարմիր գծերը հատված են․ Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է անում առերեսվել Թուրքիայի վարքագծին
- Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված
- Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ իր լրագրողներին տարհանելու համար
- Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն
- Ղարաբաղի հարցով Մակրոնը զանգահարել է Պուտինին
- Մակրոնը պլանավորում է Պուտինի ու Թրամփի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին