Քաղաքական 12:35 06/10/2020 Հայաստան

Այլընտրանքային նախագծեր խումբ. Անել անհրաժեշտը՝ մնալով սառը և ռացիոնալ

Այլընտրանքային նախագծեր խումբն իր հրապարակած հոդվածում գրում է.

«Պատերազմի ամեն օրը նոր իրականություն է ձևավորում՝ ռազմական և քաղաքական։
Ավերված ենթակառուցվածքներն Արցախում և ահռելի վնասը քաղաքացիական համակարգերին արդեն փաստ է։ Այնպես, ինչպես Ադրբեջանի՝ շատ ավելի մեծ ծավալներով ենթակառուցվածքների՝ ամեն վայրկյան ոչնչացված լինելու ռիսկը։ Սրանք բոլորը նոր ներկայի և նոր ապագայի իրողություններն են։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Է. Մամեդյարովը իր պաշտոնավարման վերջին փուլում, ի հակակշիռ իր դեմ աշխատող ալիևյան ռազմաշունչ ալիքի, ասում էր. «... Ենթադրենք՝ պատերազմ, բայց հետո, միևնույն է, լինելու են բանակցություններ, լինելու է դիվանագիտություն»։

Ալիևի ելույթից հետո Երևանից հնչեց տեսակետ, թե նա գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ։ Չի բացառվում, որ սա ճշմարտություն է, բայց կա մեկ նուրբ հանգամանք. չի բացառվում, որ ինքը գիտակցված է իրեն դնում նման պայմաններում։
Երևանում հանրային և պաշտոնական տրամադրություններում իշխում է երկու բացականչություն. ա/ Հաղթելու ենք  բ/ Այս անգամ գնալու ենք մինչև վերջ։

«Հաղթելու ենք»-ի հեղինակն իշխանությունն է, և իհարկե ճիշտ է անում։ Հասարակության մեջ այլ տրամադրությունների գեներացիա ուղղակի չէր կարելի այս պահին թույլ տալ։ Բայց պետք է հասկանալ, որ դա խիստ սահմանափակ ժամանակահատվածի համար է։
Այստեղ, սակայն, նույնպես կա շատ կարևոր մի նրբություն՝ հանկարծ իշխանությունը չընկնի իր իսկ ձևավորած մթնոլորտի ազդեցության տակ։ Իշխանությունը միշտ պետք է մնա սառը, ռացիոնալ՝ թե´ երկրի կառավարման հարցում, թե´ միջազգային հանրության հետ ինտենսիվ շփումներում։ Շարքային քաղաքացին կարող է ասել «հաղթանակ»՝ առանց իր համար հստակեցնելու, թե ինչն է ի վերջո համարվելու հաղթանակ, բայց իշխանությունը երբեք նման բանի իրավունքը չունի. իշխանության համար պարտադիր է ամեն ձևակերպման, ամեն սցենարի, ամեն իրողության տակ դնել սառը, ռացիոնալ հաշվարկ, միայն ու միայն սառը, ռացիոնալ քաղաքականություն։

Ինչ վերաբերում է «այս անգամ գնալու ենք մինչև վերջ» ձևակերպմանը, ապա իշխանությունն ընդհանրապես սրա հետ որևէ առնչություն չպետք է ունենա՝ այն համարելով հասարակության էյֆորիկ դրսևորումներից մեկը։

Ընդունելով, որ ցանկացած իշխանություն գտնվում է հանրային տրամադրությունների բնական ճնշման տակ, պետք է օգնել իշխանությանը՝ հնարավորինս զերծ մնալ դրանից։ Մանավանդ, որ այսօր պատերազմական փուլում տրամադրություններն ավելի զգացական են, իսկ ճնշումները՝ ավելի ուժեղ։ Իշխանությունն իրավունք չունի ո´չ տրվելու այդ ճնշումներին, ոչ՝ չարաշահելու դրանք։ Պարտավոր է մնալ սառը ու ռացիոնալ։ Պետք է միշտ հիշել, որ հանրային գերզգացական տրամադրությունները մի պահից կարող են լրիվ շուռ գալ, ու դու արդեն չես համոզի, որ այս կամ այն որոշումը կայացրել ես նախկին տրամադրությունների տակ։ Դա ոչ մեկին չի հետաքրքի։

Ինչ վերաբերում է ռազմական և քաղաքական պրոցեսներին, ապա դրանց ինտենսիվությունը և խորությունը մեկը մյուսով են պայմանավորվելու։ Վերջին օրերին ռազմական գործողությունների ծավալների մեծացումը մեզ պետք է հուշի, որ պատերազմի առաջին օրերի՝ միջազգային արձագանքի մեխանիզմն այլևս չի աշխատում։ Նոր իրականություն է, հետևաբար նոր քայլեր են պետք։ Կարծում ենք՝ Հայաստանը պետք է էականորեն ինտենսիվացնի իր քննարկումները գործուն մեխանիզմներ ունեցող դաշնակից պետությունների հետ։ Իշխանության ռացիոնալ կեցվածքը պետք է օգնի Ռուսաստանի հետ ռացիոնալ խոսակցությանը։ Այն, ինչ այսօր օգուտ է Հայաստանին, պետք է արվի։ Ռազմական սխրանքները, հերոսությունները, ժողովրդի ուժերի հզոր մոբիլիզացիան պետք է ուղեկցվեն քաղաքական-դիվանագիտական ռացիոնալ լուծումներ գտնելով։ Դա նույնպես հերոսություն է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}