
Հիվանդանոցում սիրելիին առաջարկություն արած վիրավոր զինծառայողն Արսեն Ավետիսյանն է
Հոկտեմբերի 2-ին «Աստղիկ» ԲԿ-ն ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ աչքի հատվածում վնասվածք ստացած երիտասարդը հենց բժշկական կենտրոնում բազմաթիվ բուժաշխատողների ներկայությամբ ամուսնության առաջարկ է անում սիրելիին։
«Զոհվել չկա տղերք. Այն պահը, երբ հայ քաջորդին ամուսնության առաջարկ է անում սիրելիին հենց հիվանդանոցում: Հաղթելու ենք»,- տեսանյութին կից գրված է ԲԿ էջում։
Այսօր Արենիի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված Արսեն Ավետիսյանը հոկտեմբերի 2-ին հիվանդանոցում ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ Արենի համայնքի Ելփին բնակավայրի բնակչուհի Մարիամ Քոչարյանին: