Արցախի ԱԺ նախագահ. Գուցե արդեն Իլհամ Ալիևն արդեն հեռացված է պաշտոնից
«Այս պատերազմը տարբերվում է մինչ այս տեղի ունեցած բոլոր պատերազմներից»,-լրագրողների հետ հանդիպմնաը հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։
Նա նկատեց՝ բոլոր պատերազմներն էլ ուղեղի պատերազմներ են, ովքեր գրագետ են գործում, նրանք հաղթում են։
«Ուզում եմ հավատացնել մեր հայրենակիցներին, որ մենք այս պատերազմը տանում ենք այնպես, որ ամեն մի քայլ, ամեն գործողություն, ամեն օպերացիա ունենա քիչ հետևանքներ»,-ասաց նա։
ԱԺ նախագահը կարծում է, որ Ադրբեջանին այս անգամ արկածախնդրության գնալ ստիպել է Թուրքիան։
«Այս ամենից հետո ես Ադրբեջանում տեսնում եմ իշխանափոխության երկու տարբերակ։ Առաջին, Իլհամ Ալիևն իշխանությունը փոխանցում է կնոջը, որն այս պահին քիչ հավանական է, քանի որ ռազմական դրության ժամանակ օրենսդրական փոփոխություններ չեն լինի։ Գուցե արդեն Իլհամ Ալիևն արդեն հեռացված է պաշտոնից, քանի որ արդեն աշխարհին է հայտնի, որ մենք վարում ենք պատերազմ, որը վարվում է Թուրքիայի ու թուրք զինվորականների կողմից»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան