Գեղագիտության ազգային կենտրոնը Երևանում գտնվող արցախցի երեխաներին առաջարկում է մասնագիտական դասընթացներ
Գեղագիտության ազգային կենտրոնն իր դռներն է բացում Երևանում գտնվող արցախցի մանուկների և պատանիների առջև` առաջարկելով մասնագիտական դասընթացներ: Այս մասին հայտնում են Գեղագիտության ազգային կենտրոնից՝ ներկայացնելով ժամանակացույցը.
Երկուշաբթիից - Շաբաթ
Նկարչություն` ժամը 13:00-18:00-ին
Ասեղնագործություն` ժամը 15:00-17:30-ին
Տիկնիկագործություն` ժամը 13:00-16:00-ին
Քանդակ` ժամը 15:00-16:30-ին
Ազգային պար` ժամը 15:00-17:00-ին
(Հասցեներ՝ Բայրոն 1/1, Սարյան 33, 35, Մոսկովյան 37, Վարդանանց 5ա)
Երեքշաբթիից - Կիրակի
Այցելություն-Էքսկուրսիա ԳԱԿ Մանկական Արվեստի Թանգարան։
(Հասցե՝ Աբովյան 13)
«Գեղագիտության ազգային կենտրոնը հատկապես Հայրենիքի համար ծավալվող այս պատմական իրադարձությունների պայմաններում առավելապես վստահ է արվեստի եւ մշակույթի միջոցով առողջ և ավյունով լի փոքրիկ հայրենակիցներին բնականոն կյանքին վերադարձնելու անհրաժեշտության մեջ:
Դասընթացներին մասնակցությունն անվճար է: Կտրամադրվեն նաև բոլոր անհրաժեշտ նյութերը»,- հայտնում են կենտրոնից:
Հարակից հրապարակումներ`
- «Խաղաղության տորթ»՝ պատրաստված արցախցի փոքրիկների ձեռքերով
- Հայաստանում ֆրանսիական կրթահամալիրը պատրաստ է ընդունել արցախցի երեխաներին
- Հեմոդիալիզի կարիք ունեցող արցախցիները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն
- Արցախցի դպրոցահասակ երեխաները կարող են հաճախել հայաստանյան դպրոցներ. ԿԳՄՍ փոխնախարար
- Արցախցի նորածինը՝ Արարատը դուրս գրվեց
- Այսօրվանից ՀՀ տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից
- Արցախցի, սահմանամերձ շրջանների և զինծառայողների երեխաները կարող են բուժօգնություն ստանալ Մուրացան ԲԿ-ում. Մարի Դարակչյան
- Արցախցիներին հագուստի տրամադրման ևս մեկ տարբերակ
- Բյուրականի աստղադիտարանը պատրաստ է իր հյուրատանն ընդունել արցախցի երեխաներին
- Արցախցի պատգամավոր. Ստեփանակերտում խուճապ չկա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է