Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների գնման մրցույթում հաղթող կա
Երևանի ավագանին արտահերթ նիստում ընդունեց «Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված՝ թվով 100 ավտոբուսների գնման մրցույթում, հաղթող ճանաչված՝ «Մուլտի Մոթորս» ՍՊ ընկերության, նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հետագա ընթացքը ապահովելու նպատակով, Երևան համայնքի 2020 թվականի բյուջեում՝ «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում, նախատեսել 1 միլիարդ 825 միլիոն դրամ» նախագիծը:
Նախքան քվեարկությունն ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենց տեսակետն այս հարցի վերաբերյալ հայտնի է, ելնելով իրավիճակից, իմաստ և կարիք չկա այս պահին այն արտահայտել ու ֆիքսել:
«Նույն պատճառից ելնելով՝ որոշել ենք հարցի որոշումը թողնել ձեր հայեցողությանն ու քվեարկությանը չենք մասնակցում»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանը երևանցիների վճարած հարկերից գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ. Խաժակյան
- Երևանում շահագործվում է 450 գերմաշված գազել
- Երևանի իշխանությունը մեզ երկու տարի խոստացավ ավտոբուսներ, բերում է գազելներ. Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան