Թրամփի հիվանդության պատճառով ընտրապայքարը փոխում է որակը, սակայն չի փոխում նպատակը
Աշխարհում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել է 35 միլիոն մարդ: Նրանցից մեկն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է, որը հավատացած է, որ հիվանդությունը հաղթահարելու է ոչ միայն ինքը, այլ նաև աշխարհը:
Նրան բուժող բժիշկները կիրակի օրը հայտարարեցին, որ բուժումներն իրականացնում են ստերոիդ տեսակի դեքսամետազոնով, գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչ վերաբերում է փոխնախագահ Մայք Փենսին և փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, ապա պետք է ասել, որ Թրամփի հիվանդությունը չի դարձել պատճառ նրանց միջև չորեքշաբթի օրը նախատեսված բանավեճը հետաձգելու համար:
Թրամփի հիվանդությունը, սակայն, ստիպել է Բայդընի ընտրարշավին փոխել Թրամփի նկատմամբ այս պայքարի ընթացքում ցուցաբերվող մոտեցումը: Օրինակ, հանել են Թրամփի դեմ բացասական թեմաներով գովազդները: Սակայն իրական պայքարը շարունակում է ընթանալ: Այս պահին, երբ հարցումների համաձայն, Բայդընի վարկանիշն ունի որոշ առավելություն, Թրամփը ժամանակահատվածը փորձում է օգտագործել դեռևս չկողմնորոշված ընտրողներին իր կողմը հրավիրելու համար:
Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, դա նրան կհաջողվի անել, եթե կարողանա հանդես գալ ավելի կարեկցական ձայնի երանգով և կարողանա վստահեցնել նրանց, որ համաճարակի լրջությունն ինքն այժմ ընդունում է ավելի գիտակից կերպով:
Իսկ «եթեները» մինչև ընտրություններն ընկած չորս շաբաթների ընթացքում դեռևս կշարունակվեն ու գուցե ավելանան, քանի որ ամեն մի իրադրություն առաջ է բերում նոր «եթե»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան