Ռուսաստանը հստակ որոշում չի կայացրել հակամարտության հարցում. Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ ռուսական մեդիայով հնարավոր չէ լսել մի քանի կարծիք Չեչնիայի, ՌԴ-ի բարձր էշելոններում կոռուպցիայի, կամ Վլադիմիր Պուտինի և այլ քաղաքական խաղացողների հարաբերությունների մասին, որովհետև հստակ դիրքորոշում ու հրահանգ կա: Ըստ նրա, այդ միտումը Ռուսաստանի համար տվյալ գործերի կարևորության ցուցիչն է:
Իսկանդարյանի խոսքով եթե թեման այդքան կարևոր չէ, ապա ՌԴ-ում կարող են խոսել տարբեր անհատներ և հնչել տարբեր տեսակետներ:
«Եթե մեդիայում նման քննարկում է տեղի ունենում Արցախի վերաբերյալ, դա նշանակում է որ Ռուսաստանը հստակ որոշում չի կայացրել այս հարցում»,- եզրակացրեց Իսկանդարյանը:
Քաղաքագետը իրատեսական չի համարում Հայաստանի և Թուրքիայի միջև անմիջական բանակցությունների սկսման մասին խոսակցությունները:
Նրա համոզմամբ, պատերազմից հետո բանակցային գործընթացները կլինեն նախկին՝ ԵԱՀԿ-ի ֆորմատով՝ բանակցություններ Ադրբեջանի հետ: Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան և Արցախը մասնակցում են այդ բանակցային գործընթացին, չնայած սեղանի շուրջ ֆորմալ նստած չեն:
Իսկանդարյանի խոսքերով, այն տարածքները, որոնց համար պատերազմ է գնում, պետք են Ադրբեջանին, ոչ թե Թուրքիային, իսկ վրջինիս պետք է Ադրբեջանը, դրա համար էլ աջակցում է:
«Լինում են տարբեր էմոցիոնալ հայտարարություններ, որ սա ՀԱՊԿ-ի և ՆԱՏՈ-ի մեծ պատերզմն է, իսկ մենք այստեղ դուս ենք եկել շրջելու»,-հայտնեց քաղաքագետը և շեշտեց, որ դրանք մարդկանց էմոցիոնալ կարծիքներն են, որոնց հետ համաձայն չէ:
Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ Ադրբեջանը հարձակման համար իդեալական ժամանակ էր ընտրել, քանի որ ԱՄՆ-ը զբաղված է ընտրություններով, աշխարհում համաճարակ է, ԵՄ-ում կազմակերպչական հարցեր կան, որը թույլ չի տալիս միասնական կարևոր որոշումներ կայացնել, բայց նրա առանձին երկրները դա կարող են անել: Ասվածից Իսկանդարյանը եկավ այն եզրահանգման, որ ԵՄ-ն Կոսովոյի իրավիճակի նման միասնական կարծիք չի կարող հայտնել Արցախի հարցով:
Քաղաքագերը հայտարարեց, որ Ադրբեջանը տեղեկատվական պատերազմն արդեն տանուլ է տվել, որոշ թեզեր, որոնք առաջ է տանում հայկական կողմը, արտասահմանում համընհանուր ընդունելի են դարձել: Ըստ նրա, դրանք վերաբերում են Թուրքիայի ներգրավվածությանը և վարձկան ծայրահեղականների ներկայությանը:
Ալեքսանդր Իսկանդարյանը հայտնեց, որ արտասահմանյան մամուլում արդեն գրում են, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը դադարեցնեն ռազմական գործողությունները, ապա այն կլինի խաղաղություն, եթե հայկական ուժերը դադարեցնեն՝ կլինի ցեղասպանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում