Ասադ. ԼՂ հակամարտության գլխավոր հրահրողը Էրդողանն է
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր օղակի գլխավոր նախաձեռնողը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։
«Նա աջակցում է Լիբիայի ահաբեկիչներին։ Հենց նա է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը:
Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Պատերազմը սկսկելուց տասն օր անց այսօր՝ հոկտեմբերի 6-ին առաջին անգամ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Կոչ ենք անում կառավարություններին դադարեցնել միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը
- ՊՆ խոսնակ. Գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան