Կրեմլը պատասխանել է Վարդանյանի` Ղարաբաղյան հակամարտության հարցում օգնության կոչին
Նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Тройка Диалог» խմբի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի և միլիարդատեր Սամվել Կարապետյանի կոչերին՝ միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ի թղթակիցը:
«Իհարկե, Պուտինը տեղեկացված էր բոլոր դիմումների մասին: Հեղինակների հուզական ֆոնը պարզ է»,-ասել է Պեսկովը: Նա նշել է, որ այժմ բոլոր ջանքերը գործադրվում են տարածաշրջանում հրադադար հաստատելու և բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
«Դժվար է պատկերացնել ավելի ակտիվ քայլեր, քան հիմա է արվում»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն ավելի ակտիվ կմասնակցի ղարաբաղյան հակամարտության լուծմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին